Մոնպելյեի կենտրոնում Հայաստանի պուրակ է բացվել


Մոնպելյեի կենտրոնում Հայաստանի պուրակ է բացվել
Փետրվար 8 22:35 2022

 

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի խորհուրդը միաձայն որոշել է քաղաքապետարանի հարակից այգին անվանակոչել «Հայաստանի պուրակ»: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մոնպելյեի քաղաքապետ Միշել Դելաֆոսը։

«Մոնպելյեն շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Մեր քաղաքի և հայերի միջև անքակտելի բարեկամություն կա»,-գրել է նա: