|
Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացրել, տեղեկացնում է «Թուրանը»: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ և շքանշան: Հաղորդվում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է. «Մենք բոլորս զինծառայողներ ենք։ Մեզ զրկում են վետերանների իրավունքներից, մեզ չեն տվել կոչում, շքանշան։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք գերագույն հրամանատարին ուղարկած նամակներում»: |










