«Պատվի սպանություն». Իրանում տղամարդը կտրել է իր 17-ամյա կնոջ գլուխը


«Պատվի սպանություն». Իրանում տղամարդը կտրել է իր 17-ամյա կնոջ գլուխը
Փետրվար 8 18:46 2022

Իրանի Ահվազ քաղաքում տղամարդը «պատվի սպանություն» է գործել՝ կտրելով իր 17-ամյա կնոջ գլուխը։ Այս մասին հաղորդում է Iran International-ը։

Հաղորդվում է, որ սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդ կնոջը բերել են Թուրքիայից, ուր նա գնացել էր անհայտ պատճառներով։ Աղջկա հայրն օգնել է ամուսնուն կնոջը գյուղ վերադարձնել:

Ամուսինը և սպանության մեջ օգնած նրա եղբայրը ձերբակալվել են։ Իրանի ԶԼՄ-ների վերահսկողական ծառայությունն արգելել է Rokna լրատվական գործակալության գործունեությունը, որն առաջինն էր հրապարակել տեսանյութեր, որոնցում մարդասպանը տանում էր իր կնոջ գլուխը։

«Պատվի սպանությունները» տարածված են Իրանի որոշ տարածաշրջաններում սոցիալական համոզմունքների և մեղմ օրենքների ու թեթև դատավճիռների պատճառով, որոնք միայն խրախուսում են նման վարքագիծը: