ՙՙАрмении деваться некуда, Никол Воваевич это увидел, кому они нужны?՚՚ Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին


ՙՙАрмении деваться некуда, Никол Воваевич это увидел, кому они нужны?՚՚ Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Փետրվար 7 19:20 2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

 

 

 

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն:

 
 
 

Նա նաև նշել է, որ դրան կմիանա նաև Ղազախստանը, որի համար «լավ դաս եղավ», իսկ Ուկրաինան, եթե «սխալներ չգործենք» 15 տարվա կտրվածքով նույնպես կիմանա:

 
 
 

Տեսանյութը՝ այստեղ։