Wizz Air Abu Dhabi-ն կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր


Wizz Air Abu Dhabi-ն կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր
Փետրվար 7 18:07 2022

Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը:

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանները»։

Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: