Մակրոնը շնորհակալություն է հայտնել դիվանագետներին՝ հայ գերիների վերադարձի համար


Մակրոնը շնորհակալություն է հայտնել դիվանագետներին՝ հայ գերիների վերադարձի համար
Փետրվար 7 15:45 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթթերի իր էջում անդրադարձել է Բաքվից Երևան վերադարձած ռազմագերիների թեմային։ Ֆրանսիայի նախագահը գրում է. «Տեղեկացանք, որ թվով ութը հայ ռազմագերիներ այսօր ազատ են արձակվել Բաքվից և վերադարձել են իրենց հայրենիք՝ Երևան։ Երկար ամիսների բացակայությունից հետո հայ ռազմագերիներն այժմ իրենց ընտանիքներում են, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր դիվանագետներին, որոնց գործադրած ջանքերի արդյունքում տեղի ունեցավ գերիների վերադարձի հերթական հաջողված գործողությունը։ Շարժվում ենք առաջ»,- գրել է Էմանուել Մակրոնը։

ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր 8 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերիները վերադարձել են փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։