Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով


Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով
Փետրվար 6 22:00 2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Իմ COVID-19-ի թեստի արդյունքը դրական է։ Բարեբախտաբար, ես վատ չեմ զգում, շարունակում ենք մեր աշխատանքը՝ նախազգուշական հարկ եղած միջոցները ձեռնարկելով»,- Աքարի խոսքերը մեջբերել է Star պարբերականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Օմիկրոն» շտամով վարակվել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը