ԱՄՆ-ում որսորդը սպանել է մոտ 4 մ երկարությամբ և ավելի քան 400 կգ կշռող 80-ամյա ալիգատորին (լուսանկարներ)


ԱՄՆ-ում որսորդը սպանել է մոտ 4 մ երկարությամբ և ավելի քան 400 կգ կշռող 80-ամյա ալիգատորին (լուսանկարներ)
Փետրվար 6 15:55 2022

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում որսորդը սպանել է մոտ չորս մետր երկարությամբ և ավելի քան 400 կիլոգրամ կշռող 80-ամյա ալիգատորին, որը սնվել է տեղի ֆերմերների անասուններով, հայտնում է Daily Mail-ը։

Որսորդ Դագ Բորիսը նախկինում որսի և ձկնորսության ինը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս անգամ նա հսկայական ալիգատոր է սպանել։ 

Որսորդի ընկերը պատմել է նրան ալիգատորի մասին, որը տասնամյակներ ապրել է լճում։ Տեղի բնակիչները պատմել են, որ իրենց անասունները անհետանում են, ինչը նշանակում է, որ կենդանիներին կերել է ալիգատորը։ 

Դագ Բորիսը հետևել է ալիգատորին Օկեչոբի շրջանի լճում: 500 մետր հեռավորության վրա գտնվող որսորդը կրակել է ալիգատորի վրա և դիպել գլխին։

«Ես չէի պատկերացնում, թե որքան մեծ է նրա մարմինը, մինչև որ մենք նրան ամբողջությամբ դուրս հանեցինք լճից: Ալիգատորին կասկածում էին, որ նա կերել է լճի շրջակայքում գտնվող տեղի անասուններից, և դա համարվում էր սպառնալիք», - ասել է որսորդը:

Երբ ալիգատորը բարձրացրել են լճի հատակից, նրա չափերը ապշեցրել են բոլորին։

The gator's meat has since been used for processing and its head is currently mounted on Borries' wallMississippi hunter Doug Borries caught the largest alligator by an out of state trapper in Florida which was found to be 13 feet and 4 inches in height as well as 905 pounds in weightBorries caught the creature last fall on a private lake in Florida after his friend told him about the 80-year-old gator