Հրեա ծայրահեղականները փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա (տեսանյութ)


Հրեա ծայրահեղականները փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա (տեսանյութ)
Փետրվար 5 21:22 2022

Հրեա հավատացյալները փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա: Այդ մասին Հայերն այսօրին հայտնել է Իսրայելում Հայկական համայնքների միությանհիմնադիր Քրիստինե Մովսեսյանը:

 

Երեկ երեկոյան Երուսաղեմի Սուրբ Հակոբյանցեկեղեցու մոտ դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ հրեա հավատացյալները վանկարկումներով անցնելիս են եղել եկեղեցումոտով և փորձել են Իսրայելի դրոշը տեղադրելհայկական եկեղեցու վրա: Երևույթը անհանդուրժելի է եղել հայ համայնքի համար, և նրանք միջամտել են, որպեսզի կանխեն հրեա հավատացյալների քայլերը: Միջադեպինխառնվել են Իսրայելի ոստիկանները և հրեա հավատցյալներին հեռացրել եկեղեցու տարածքից: