ԱՄՆ-ում քահանան հրապարակայնորեն այրել է Հարի Փոթերի մասին գրքերը


ԱՄՆ-ում քահանան հրապարակայնորեն այրել է Հարի Փոթերի մասին գրքերը
Փետրվար 5 20:40 2022

ԱՄՆ-ի Թենեսի քաղաքում քահանա Գրեգ Լոքը բեմադրել է Հարի Փոթերի մասին պատմող գրքերի և «Մթնշաղ» սագայի հրապարակային այրումը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նեշվիլի արվարձանում անցկացվել է «պայքար դիվային ազդեցության դեմ» միջոցառումը, որը հավաքել է մեծ բազմություն։

Այրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թենեսիի դպրոցի խորհուրդն արգելել է Հոլոքոստի «Մաուս» գրաֆիկական վեպը:

 

«Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ ենք անում: Դադարեք թույլ տալ, որ դիվային ազդեցությունը մտնի ձեր տուն», - ասել է քահանա Լոքը:

Այրելուց առաջ հովիվը քարոզ է կարդացել և ասել, որ պայքարում է «կախարդության և մասոնների ազդեցության դեմ»։

Ականատեսները հայտնել են, որ հրդեհի մեջ են եղել նաև Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» և Դարվինի «Տեսակների ծագումը» գրքերը։