Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել վիրավորանքի մասին օրենքը. #FreedomHouse


Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել վիրավորանքի մասին օրենքը. #FreedomHouse
Փետրվար 5 18:12 2022

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ֆեյսբուքյան էջումանդրադարձել է «ծանր վիրավորանքը» քրեականացնելու մասին օրենքին. «Օրենսդրության կիրառումը, որը 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրգործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի քայքայման մասին և սառեցնող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա:

Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում»: