Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը այսօր մահացել է 63 տարեկան հասակում:
Մեր տեղեկություններում նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր և տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն:
Հայ հայտնիները մեկը մյուսի հետևից գրառումներ ու լուսանկարներ են հրապարակում ցավակցելով Արթուր Գրիգորիչի ընտանիքին ու հարազատներին:
Երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջի սթորի հատվածում հրապարակել է դեռևս 2006 թվականին իրեն ուղղված Արթուր Գրիգորյանի խոսքերը:
«Արմինկա, դու Տաթևիկից հետո երկրորդ ճաշակ թելադրող երգչուհին ես, հասկանում ես: Թատրոնի երեխեքը թո երգերն են լսում ու երգում: Դու իրավունք չունես վատ երգ երգես, դու քո վրա պատասխանատվութուն ես կրում: Կսպանեմ, եթե մի հատ էլ սենց ռաբիս երգ երգես…»:










