Dolce & Gabbana-ն հրաժարվում է բնական մորթուց


Dolce & Gabbana-ն հրաժարվում է բնական մորթուց
Փետրվար 3 00:48 2022

Dolce & Gabbana հանրահայտ ապրանքանիշը որոշել է հագուստի և աքսեսուարների հավաքածուներ ստեղծելիս չօգտագործել բնական մորթի։ Այս մասին, ըստ shantnews.am-ի՝ հայտնել է Vogue ամսագրի իտալական հրատարակությունը՝ վկայակոչելով նորաձեւության տան ներկայացուցիչ Ֆեդելե Ուզայի հայտարարությունը։

 

 

«Մենք աշխատում ենք ստեղծել ավելի կայուն ապագա, որտեղ կենդանիների մորթու օգտագործումը բացառվում է: Ամբողջ նորաձևության համակարգում կարևոր դեր է խաղում սոցիալական պատասխանատվությունը, որը պետք է խթանվի և խրախուսվի»,- ասել է նորաձևության տան հաղորդակցության և մարքեթինգի թիմի ղեկավարը:

 

Dolce & Gabbana-ն մտադիր է արտադրել էկո մորթուց հագուստ և աքսեսուարներ՝ միաժամանակ շարունակելով համագործակցել մորթագործների հետ:

 

«Մենք ինտեգրելու ենք նորարարական նյութերը և կայուն արտադրական գործընթացները մեր հավաքածուներում՝ պահպանելով անհետացման վտանգի տակ գտնվող աշխատատեղերն ու հմտությունները», – ավելացրել է Օուզայը:

 

Նախկինում մորթուց հրաժարվել են իտալական Prada, Giorgio Armani և Versace ապրանքանիշերը, Burberry, Michael Kors, Ralph Lauren միջազգային ընկերությունները, ինչպես նաև բրիտանացի մոդելավորողներ Vivienne Westwood-ը և Stella McCartney-ն։