Բարսելոնայի սանը տեղափոխվել է Էվերթոն


Բարսելոնայի սանը տեղափոխվել է Էվերթոն
Հուլիս 3 23:13 2017

Անգլիական «Էվերթոնը» հայտարարել է իսպանական «Մալագայի» հարձակվող Սանդրո Ռամիրեսի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Կատալոնական «Բարսելոնայի» 21-ամյա սանի և «Էվերթոնի» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կազմելու է 6 մլն եվրո: Իսպանիայի ավարտված առաջնությունում Սանդրոն մասնակցել է 30 հանդիպման, դարձել 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: