Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները


Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները
Փետրվար 2 12:40 2022

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը եւ ԱՄՆ նախագահի  անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Իբրահիմ Քալըն–Ջեք Սալիվան հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են տարածաշրջանի խնդիրներից այդ թվում անդրադարձել հայ–թուրքական հարաբերություններին։

 

Կողմերը նշել են, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը կարեւոր է տարածաշրջանում  կայունության եւ զարգացման համար։