«Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ կարոտած». Նազենի Հովհաննիսյան


«Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ կարոտած». Նազենի Հովհաննիսյան
Փետրվար 2 12:02 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։

Դերասանուհին կադրումվառ հագուստ է կրում, արեւային ակնոց.

Հրապարակմանը կից նա գրել է. 

 
 

«Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ՝ կարոտած: Քաղաքը, որը թաքցնում է ձմռանն իր գույները, որպեսզի մարդի՛կ դառնան գունավոր ու հոգ տանեն իր մասին:

Քաղաքը, որը լռում է, երբ անհանգիստ է ու տխուր, և աղմկում, երբ գարնան սպասման մեջ է:

Քաղաքը՝ ծնողի պես ներող ու հասուն,երեխայի պես ծիծաղկոտ ու միամիտ իմ ԵՐևԱՆ- քաղաքը:

 

Արևալույսով թող բացվի նոր օրդ, խավարը վանվի ու մնա Լույսը:

Մնա Մարդը:

Մնա՛ Սերը»,- գրել է նա։