Նշվել են օմիկրոն շտամի BA.2 նոր ենթատեսակի գլխավոր ախտանիշները


Նշվել են օմիկրոն շտամի BA.2 նոր ենթատեսակի գլխավոր ախտանիշները
Փետրվար 1 23:34 2022

Բրիտանացի գիտնականները բարձր ջերմությունը, անընդհատ հազը, հոտառության եւ համային ռեցեպտորների կորուստը կամ փոփոխւթյունը նշել են որպես կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի BA.2 նոր ենթատեսակի հիմնական ախտանիշներ: Փետրվարի 1-ին այդ մասին հաղորդել է Daily Express թերթը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության ազգային համակարգը (NHS):

 

 

Թվարկված ախտանիշներ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի, հանձնել կորոնավիրուսի թեստ: Եթե թեստի արդյունքը դրական է, ապա անհրաժեշտ է գնալ հնգօրյա ինքնամեկուսացման, նշում է թերթը:

 

 

Հունվարի 21-ին Մեծ Բրիտանիայի բժշկական իշխանությունները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.2 նոր ենթատեսակը, որը, նախնական վերլուծություններով, տարածվում է էլ ավելի բարձր արագությամբ:

 

Այն ժամանակ հաղորդվել է, որ երկրում արձանագրվել է նոր շտամով ախտահարման 426 դեպք, որոնցից 146-ը բաժին է ընկնում Լոնդոնին, եւս 97 դեպք՝ Հարավ – արեւելյան Անգլիայի տարածաշրջանին: Նշվել է, որ առաջին անգամ BA.2 տարատեսակով վարակումը Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 6-ին: Եթե հիվանդացության աճը շարունակվի, ապա BA.2-ը կարող է դասակարգվել որպես «անհանգստություն հարուցող տարբերակ», Թագավորությունում այդ կատեգորիային են դասվում «օմիկրոն», «դելտա», «ալֆա», «գամմա» եւ «բետա» շտամները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: