ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Աֆղանստանում իշխանության եկած թալիբներից պահանջել է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆրերիխսին: Նրա խոսքով՝ միայն դրանից հետո կարող են քննարկումներ սկսել թալիբների իշխանության լեգիտիմության վերաբերյալ, հայտնում է Սպիտակ տունը: «Թալիբները պետք է անհապաղ ազատ արձակեն Մարկին. դա քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է Բայդենը:
59-ամյա Ֆրերիխսը ինժեներ-շինարար է, որին 2020 թվականին առևանգել են:










