Քաղցած առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին


Քաղցած առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին
Հունվար 30 19:35 2022

Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Tasnim գործակալությունը։

38-ամյա աշխատակիցը ցանկացել է առյուծին կերակրել, սակայն գիշատիչն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։

Հաստատության տնօրինությունը հայտնել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, և կենդանին դուրս չի եկել կենդանաբանական այգու տարածքից։ Միաժամանակ ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգուն։