Ադրբեջանում Թուրքիայի դրոշն են գետնով տվել


Ադրբեջանում Թուրքիայի դրոշն են գետնով տվել
Հունվար 30 18:42 2022

Ֆուադ Իսմայիլովը կտրել է Բաքվում մետաղյա ձողի վրա տեղադրված Թուրքիայի դրոշը պահող թելը:

 
 
 

Արդյունքում Թուրքայի դրոշն ընկել է գետնին։ Նրան բերման են ենթարկել նույն օրը թուրքական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատրվակով։

 
 
 

Նշենք, որ Ադրբեջանի օրենսդրությամբ բացակայում է այն իրավական նորմը, որով մեկ այլ պետության՝ բացառությամբ Ադրբեջանի, դրոշի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելու դեպքում նախատեսված է որևէ վարչական կամ քրեական պատասխանատվություն: