Անսպասելի․ 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը գործարկել է սեփական բիզնեսը


Անսպասելի․ 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը գործարկել է սեփական բիզնեսը
Հունվար 30 16:07 2022

Թվում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին չի պատրաստվում ձանձրանալ։ Կյանքի 96-րդ տարում Եղիսաբեթ Երկրորդը սոուսների արտադրության սեփական բիզնեսն է բացել։

The Sun-ը հաղորդում է, որ թագուհու կետչուպը «իդեալական է օրվա ցանկացած ժամի նախաճաշելու համար» եւ «համեմված է արմավով, խնձորի հյութով եւ համեմունքներով», իսկ շագանակագույն սոուսն ինչ-որ բանով նման է սթեյքի սոուսին, այն «լրացվում է քացախով եւ համեմունքներով»: Նշենք, որ բոլոր համեմունքները պատրաստվել են թագուհու Նորֆոլկի կալվածքում եւ պարունակում են միայն հատընտիր բաղադրիչներ: Վաճառքի ընդունման ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Ի դեպ, սա թագուհու առաջին բիզնեսը չէ։ 2020 թվականին նա գործարկել է սեփական ալկոհոլային ապրանքանիշը, որը վիսկի է պատրաստում։