Ադրբեջանցիները անձնական նամակներով սպառնում են սպանել Ռուսաստանի հայերի միության անդամներին (լուսանկարներ)


Ադրբեջանցիները անձնական նամակներով սպառնում են սպանել Ռուսաստանի հայերի միության անդամներին (լուսանկարներ)
Հունվար 29 21:44 2022

Ինչպես արդեն տեղեկացել էինք Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց արտառոց դեպքերի և էքսցեսների: Ֆիլմի ցուցադրության  շուրջ կրքերը բորբոքվեցին հունվարի 28-ին ռուսական մի շարք լրատվամիջոցների հրապարակումներից հետո, որոնց շրջանակներում Ռուսաստանի հայերի միությանը անհեթեթ որակումներ տրվեցին՝ անվանելով ֆաշիզմի ջատագովներ։ Բնականաբար ռուսաստանյան լրատվամիջոցների և պետական պաշտոնյաների նման վարքագիծը շատ ավելի խոր արմատներ ուներ և հատուկ մշակված ծրագիր էր Ադրբեջանի կողմից։ 


 






Իհարկե ակնհայտ էր, որ ֆիլմի ցուցադրությունից հետո կրքերն էլ ավելի կբորբոքվեն և Ռուսաստանի հայերի միությունը անխուսափելիորեն կթիրախավորվի։ Այս ամենը շատ լավ գիտակցելով՝ Ռուսաստանի հայերի միությունը, անտեսելով ամեն տեսակ սադրանք, վիրավորանք և որակավորում, հավուր պատշաճի կազմակերպեց ֆիլմի ցուցադրությունը։ 

 

Սակայն, ինչպես և ակնկալվում էր, ցուցադրությունից ժամեր հետո ադրբեջանական կայքերով սկսվեցին  հարձակումները և սպառնալիքները։ Արձագանքը սպասվածից շատ էր և անընդունելի։ Ադրբեջանցիները անօրեն ճանապարներով ձեռք են բերել Ռուսաստանի հայերի միության որոշ անդամների անձնական տվյաները, հեռախոսահամարներն ու հասցեները հրապարակել ադրբեջանական մի շարք կայքերում և կոչ արել ադրբեջանցի հետևորդներին զանգել տվյալ հեռախոսահամարներով և սպառնալ։ Մեկնաբանություններն անբողջովին հայատյաց բնույթի են։ Ադրբեջանցիները լկտիաբար և բաց տեքստերով սարսափելի սպառնալինքեր են տարածում՝ մահվան կոչերով վերնագրելով  Ռուսաստանի հայերի միության անդամների նկարները։ 

 

 

 

 

 

 

 

Այս մասսայական համացանցային հարձակումներին ի պատասխան Ռուսաստանի հայերի միությունը անխուսափելիորեն  հետաքննություն կսկսի բոլոր այն սադրիչների դեմ, ովքեր մինչ ցուցադրությունը փորձում էին խանգարել և առավել ևս նրանց դեմ, ովքեր անօրինաբար հրապարակում են կազմակերպության անդամների անձնական տվյալները։