Կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ


Կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ
Հունվար 28 20:56 2022

Տաշքենդի կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով. հայտնել է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

«Այսօր՝ հունվարի 28-ին, շուրջ 12.00-ին երիտասարդ կինն անհայտ դրդապատճառով նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ հանրության ներկայությամբ»,-ասվում է կենդանաբանական այգու Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ կովկասյան գորշ արջ Զուզուն հետեւել է կնոջ գործողություններին մետաղյա ճաղավանդակի հակառակ կողմից, այնուհետեւ դանդաղ մոտեցել աղջկան, հոտոտել եւ հեռացել է: «Կենդանաբանական այգու աշխատակիցները տարել են արջին դեպի վանդակի ներքին հատվածը: Աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով»,-պարզաբանել են կենդանաբանական այգում: