Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը


Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը
Հունվար 28 00:50 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

«Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում կարևորել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը` կողմերի, առաջին հերթին` Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի միջոցով: