Քանյեն ստո՞ւմ է․ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը պատասխանել է չհրապարակված ինտիմ տեսանյութի մասին տեղեկությանը


Քանյեն ստո՞ւմ է․ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը պատասխանել է չհրապարակված ինտիմ տեսանյութի մասին տեղեկությանը
Հունվար 27 18:38 2022

Նախօրեին Քանյե Ուեսթը հայտարարել է, որ վերցրել է նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութը, որը չի հրապարակվել։ Միայն թե, Քիմը պնդում է, որ ռեփերը հերթական անգամ ստել է՝ իրեն նվաստացնելու համար։

Աստղը պնդում է, որ չհրապարակված տեսանյութ գոյություն չունի։ Քարդաշյանի պաշտոնական ներկայացուցիչը People-ի հետ զրույցում հայտարարել է․ «Քիմը մինչեւ հիմա վստահ է, որ երկրորդ տեսանյութ գոյություն չունի։ 20 տարի անց նա ցանկանում է հեռանալ կյանքի այդ հատվածից։ Դրա փոխարեն Քարդաշյանը կենտրոնացել է այլ գործունեության վրա․ նա մայր է, գործարար, մարտիկ արդարության համար եւ ռեֆորմատոր»:

Նորությունը մեկնաբանել է նաեւ Ռեյ Ջեյը՝ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը։ Երգիչը հրապարակում է արել Twitter-ում՝ խնդրելով փակել թեման։