ՌԴ֊ում մանկապիղծները ցմահ ազատազրկման կենթարկվեն


ՌԴ֊ում մանկապիղծները ցմահ ազատազրկման կենթարկվեն
Հունվար 26 14:57 2022

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը օրենք է ընդունել, որը նախատեսում է ցմահ ազատազրկում կրկնահանցագործ մանկապիղծների համար։ Փաստաթուղթն ուղարկվել է նախագահին՝ ստորագրության։

Արդյունքում՝ ցմահ ազատազրկումը կկիրառվի

- կրկնահանցագործ մանկապիղծների հանդեպ, ովքեր բռնության են ենթարկել մինչև 18 տարեկան (նախկինում մինչև 14 տարեկան) երեխաներին,

 
 

֊այն դեպքերում, երբ զոհ են դարձել երկու կամ ավելի երեխաներ,

- այն իրավիճակներում, երբ դա կապված է մեկ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ։

Ռուսաստանի քրեական օրենսգրքի 131 («Բռնաբարություն») և 132 («Սեռական բնույթի բռնի գործողություններ») հոդվածները համապատասխանաբար կփոփոխվեն։

 

Այդ հանցագործությունների նախաքննությունը լինելու է Քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասության շրջանակներում։