Գավառում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է


Գավառում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հունվար 26 11:58 2022

 Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ 130  մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն և  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քնննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը:



loading...