Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
Հունվար 25 20:19 2022

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։