Աղջիկը թանկարժեք էքսկուրսիաներին անվճար մասնակցելու միջոց է գտել և հայտնի դարձել համացանցում


Աղջիկը թանկարժեք էքսկուրսիաներին անվճար մասնակցելու միջոց է գտել և հայտնի դարձել համացանցում
Հունվար 25 23:29 2022

Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկը Վենետիկի ջրանցքներով անվճար շրջելու անսովոր միջոց է գտել և հայտնի է դարձել համացանցում։ Նրա տեսանյութը, որը հավաքել է ավելի քան 1,5 միլիոն դիտում, գրավել է The Sun-ի ուշադրությունը։

 

Ճամփորդուհին իր TikTok հաշվում ասել է, որ իրեն հաջողվել է գումար խնայել Վենետիկի ջրանցքներում թանկարժեք էքսկուրսիայի վրա, որը զբոսաշրջիկների համար միջինը 80 եվրո է արժենում: Աղջկա խոսքով՝ արժե փորձել մոտենալ աղբահանության համար պատասխանատու աշխատողներին ու համոզել, որ քեզ իրենց հետ գոնդոլով տանեն։

 

 

Բրիտանուհին տեսանկարահանել է իր ճամփորդությունը. կադրերում երևում է, թե ինչպես է նա իր ընկերուհու հետ նստած երկար վենետիկյան նավակում և վայելում է շրջայցը քաղաքի ջրանցքներով: Միևնույն ժամանակ գոնդոլի վրա մի քանի խոշոր սև տոպրակներ են` թափոններով և ցեմենտով, իսկ հետևում նավակը քշում են երկու աղբահաններ։

 

 

Զբոսաշրջիկի հնարամտությունը համացանցի օգտատերերի մոտ հակասական արձագանքն է առաջացրել։ «Անկեղծ ասած, սա հիանալի գաղափար է. դա ավելի զիլ է, քան սովորական զբոսաշրջիկ լինելը», «Հրաշալի է», «Ես անպայման կփորձեմ դա», - հիացել են որոշ մեկնաբաններ: «Ահ, լավ, ես կնախընտրեի ծախսել 80 եվրո», «Պատկերացնում եմ, թե ինչ գարշահոտ էր տիրում այդտեղ», «Այո, Վենետիկը միակ քաղաքն է, որտեղ աղբահանների հետ ճամփորդությունը կարելի է ռոմանտիկացնել», - գրել են մյուսները: