Ավելի քան 6000 ադամանդ և 2000 մարգարիտ. Իտալիայի վերջին թագավորի ժառանգները խնդրում են վերադարձնել թագավորական ընտանիքի զարդերը


Ավելի քան 6000 ադամանդ և 2000 մարգարիտ. Իտալիայի վերջին թագավորի ժառանգները խնդրում են վերադարձնել թագավորական ընտանիքի զարդերը
Հունվար 25 23:15 2022

Իտալիայի վերջին թագավորի ժառանգներն իրենց առաջին պաշտոնական խնդրանքն են ներկայացրել՝ վերադարձնելու թագավորական ընտանիքի զարդերը, որոնք գրեթե 76 տարի պահվում են Իտալիայի Բանկի պահատուփում:

Ինչպես գրում է The Guardian-ը, 1946-ի հունիսի 5-ին բանկը վերցրել է զարդերը, որոնք բաղկացած են ավելի քան 6000 ադամանդներից և 2000 մարգարիտներից՝ ամրացված բրոշների և վզնոցների վրա, որոնք կրել են թագուհիները և արքայադուստրերը: Հայտնի է, որ 1946-ի հունիսի երկուսին իտալացիները քվեարկել են միապետությունը վերացնելու օգտին, իսկ դրանից մի քանի օր առաջ Ումբերտո Երկրորդ թագավորը, որը կառավարել է ընդամենը 34 օր, աքսորվել է իր ժառանգների հետ:

Ումբերտո Երկրորդը հանձնարարել էր Ֆալկոնե Լուսիֆերոյին՝ թագավորական տան նախարարին, զարդերը պահելու նպատակով տանել Իտալիայի բանկի այն ժամանակվա կառավարիչ Լուիջի Էյնաուդիին, որը հետագայում դարձել է նախագահ:

Ընտանիքի փաստաբան Սերջիո Օրլանդին Corriere della Sera թերթին ասել է. «Սավոյայի ընտանիքը կվերադարձնի զարդերը»: