Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վիճակն այնքան էլ լավ չէ, ինչքան մեզ են փորձում դրանում համոզել․ Իրանագետ


Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վիճակն այնքան էլ լավ չէ, ինչքան մեզ են փորձում դրանում համոզել․ Իրանագետ
Հունվար 25 13:36 2022

Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վիճակն այնքան էլ լավ չէ, ինչքան մեզ են փորձում դրանում համոզել։ Իրականում նա մի քանի ճակատով ենթարկվում է բավականին խիստ և լուրջ ճնշումների։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Ահարոն Վարդանյանը։

 

«Ամենայն հավանականությամբ, նա մի շարք խոսք տված բաներ ունի ինչպես Հյուսիսին, այնպես էլ Հարավին և Արևմուտքին։ 

 

Դատելով արևմուտքից եկող ազդակներից՝ նա հատկապես այս ուղղությամբ թերացել է իր խոստումների մեջ, ինչի հետևանքով  պարբերաբար նրան «սև թղթեր» են ուղարկվում ամենատարբեր ուղղություններից։ 

 

Մասնավորապես նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գղոսն այցելել է Ադրբեջանի թալիշաբնակ հատվածներ, լուսանկարներ հրապարակել, հիացել թալիշական հյուրասիրությունից և այլն։ 

 

Չեմ կարծում, թե ձմեռվա կեսին ֆրանսիացի դեսպանն հենց այնպես, իր հաճույքի, համար վեր կենար ու գնար թալիշական լեռներ և գովերգեր թալիշական հյուրասիրությունը ու մի քանի անգամ շեշտադրեր «թալիշ» անունը, լուսանկարներ հրապարակեր»,-գրել է նա։