Ստացվում է, որ բանակի առջև նոր խնդիր է դրված․ փորձագետ


Ստացվում է, որ բանակի առջև նոր խնդիր է դրված․ փորձագետ
Հունվար 25 11:40 2022

Փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր բանակը լինելու է ոչ թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ, այլ լինելու է խաղաղ դարաշրջան բացելու արտահայտիչ։ 

 

Հարց է առաջանում։

 

Եղել արդյո՞ք այնպիսի ժամանակահատված, երբ հայկական բանակը եղել է Հայաստանի ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ։

 

Եթե ոչ, ապա ստացվում է, որ բանակի առջեւ նոր խնդիր է դրված, այն է՝ ցանկացած գնով բացել խաղաղության դարաշրջան, կապ չունի ինչպե՞ս, ի՞նչ գնով եւ ի՞նչ մեթոդներով, կարեւորը որ խաղաղ դարաշրջան բացվի, այն խաղաղ դարաշրջանը, որը ըստ նույն աղբյուրի միայն մեզնից չի կախված։ 

 

Հա, մեկ էլ ուշադիր եղեք, որ մնացածը ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ է, այսինքն պոստերի կահավորման աստիճանի, դիրքերի կենցաղային վիճակի,թշնամու կողմից խոշտանգումների ենթարկված, այնուհետ մեր իսկ բերդերում նստած զինծառայողների մասին խոսելը կարող է դիտվել, որպես հույժ գաղտնի տեղեկատվության բացահայտում, ինչը իր հերթին հետեւանքներ կարող է ունենալ»։

 



loading...