Երեկ Դորտմունդում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնել, համապատասխանաբար, Թեոդոր Հորատաուին (Ռումինիա) և Կրասիմիր Կրումովին (Բուլղարիա):
Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ և Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս են մնացել պայքարից:










