Հունական երեք քաղաքների քաղաքապետարանների շենքերը լուսավորվել են հայոց եռագույնով


Հունական երեք քաղաքների քաղաքապետարանների շենքերը լուսավորվել են հայոց եռագույնով
Հունվար 21 15:38 2022

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հերակլիոնի, Կավալայի, Սերեսի քաղաքապետերի աջակցությամբ, հունական այս քաղաքների քաղաքապետարանների շենքերը լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

 
Հունական երեք քաղաքների քաղաքապետարանների շենքերը լուսավորվել են հայոց եռագույնով