Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը Բահամյան կղզիներում ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին


Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը Բահամյան կղզիներում ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին
Հուլիս 2 15:40 2017

«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Բահամյան կղզիներում ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն` Քեյթ Գուդլենդին:

«Նա ասաց այո»,- գրել է ֆուտբոլիստը Թվիթերի իր միկրոբլոգում:

Նշենք` 23-ամյա ֆուտբոլիստն ու Քեյթ Գուդլենդը միմյանց ճանաչում են դեռ դպրոցից: Այս տարվա հունվարին զույգը դուստր ունեցավ` Այվին: