Ալաշկերտը 18 ֆուտբոլիստներով մեկնել է Անդորրա


Ալաշկերտը 18 ֆուտբոլիստներով մեկնել է Անդորրա
Հուլիս 2 15:20 2017

Այսօր լուսադեմին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պավիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ մեկնել է Անդորրա, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Անդորրայում հուլիսի 4-ին կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը տեղի «Սանտա-Կոլոմա» թիմի հետ:

Անդորրա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է Անդորրայի չեմպիոնին:

Հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ հարվածով հեղինակել է թիմի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: