«Իմ վերաբերմունքը Մեսսիի նկատմամբ չի փոխվի». Դիեգո Մարադոնան հրավիրված չէր Մեսսիի հարսանիքին


«Իմ վերաբերմունքը Մեսսիի նկատմամբ չի փոխվի».  Դիեգո Մարադոնան հրավիրված չէր Մեսսիի հարսանիքին
Հուլիս 2 14:35 2017

Դիեգո Մարադոնան հրավիրված չէր Լիոնել Մեսսիի հարսանիքին, բայց այդ տհաճ փաստը չի ազդի արգենտինական ֆուտբոլի 2 լեգենդների հարաբերությունների վրա:

«Ես շնորհավորում եմ Մեսսիին: Նա գիտի, թե ինչքան շատ եմ ես իրեն սիրում: Իմ հրավիրատոմսը, հավանաբար, ինչ-որ տեղ կորել է, բայց դրանից իմ վերաբերմունքը Մեսսիի նկատմամբ չի փոխվի»,- հավաստիացրել է Մարադոնան:

Մեսսիի հարսանիքը Անտոնելա Ռոկուցոյի հետ տեղի ունեցավ նրանց հարազատ Ռոսարիո քաղաքում: Հարսանիքին ներկա են եղել Մեսսիի՝ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ներկա և նախկին թիմակիցները:

Մարադոնան գլխավորել է Արգենտինայի հավաքականը 2008-10թթ.: