Քննարկվում է Դամասկոս-Երևան-Ղրիմ չվերթի կազմակերպումը. Ղրիմի ղեկավար


Քննարկվում է Դամասկոս-Երևան-Ղրիմ չվերթի կազմակերպումը. Ղրիմի ղեկավար
Հունվար 19 17:02 2022

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է թռիչքներ իրականացնել Սիրիա Ռուսաստանի և Հայաստանի տարածքով:

«Ղրիմն աշխատում է Սոչի, Անապա և Երևան քաղաքներով Սիրիայի հետ թռիչքներ սկսելու ուղղությամբ, և արդեն կա համակարգում, թե ինչպես դա անել»,- ասել է Ղրիմի ղեկավարը:

 

Ակսյոնովը Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Ալ-Խալիլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Ղրիմը պատրաստակամ է զարգացնել առևտրային գործընկերության ծրագրեր Սիրիայի հետ:

 

Իր հերթին Ռուսաստանում Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հայտարարել է, որ Ղրիմի նավահանգիստները կարող են Սիրիայի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար ծովային կարևոր ուղիներ դառնել: Նավահանգիստները բաց են դեպի Սիրիա ապրանքների արտահանման և ներկրման համար:

Նշենք, որ հունվարի 17-ին Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Ալ-Խալիլի գլխավորած պատվիրակությունը  ժամանել էր Ղրիմ՝ կողմերի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու համար:

 

regionmonitor.com



loading...