Շաբաթ առավոտյան Ուրուգվայում վանդալը տապալել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի արձանը:
Միջադեպը տեղի է ունեցել 30-ամյա ֆուտբոլիստի հայրենի քաղաքում` Սալտոյում, որտեղ նրա պատվին 2016 թվականի հուլիսի 26-ին կանգնեցրել էին արձանը:
«AS»-ի փոխանցմամբ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը վնասել է արձանը և գրություն թողել.
«Ես Մեսսիի հարսանիքին եմ եղել, շուտով կվերադառնամ»:
Տղամարդը բերման է ենթարկվել: Նա պետք է փոխհատուցի վնասն ու վերականգնի արձանը:
Հիշեցնենք` ուրբաթ` հունիսի 30-ին, Լիոնել Մեսսին արգենտինական Ռոսարիո քաղաքում ամուսնացել է Անտոնելա Ռոկուցոյի հետ:










