Թուրքիայում նավթատար է պայթել. Տեսանյութ


Թուրքիայում նավթատար է պայթել. Տեսանյութ
Հունվար 19 12:38 2022

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը: 

Ermenihaber-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ, և փակվել է Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր: 

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ընթանում է հետաքննություն: 



loading...