Երևան Սիթիի մենեջերը հեռացվել է աշխատանքից սուպերմարկետից երշիկ գողացած կատվին սատկացնելու համար.(լուսանկար)


Երևան Սիթիի մենեջերը հեռացվել է աշխատանքից սուպերմարկետից երշիկ գողացած կատվին սատկացնելու համար.(լուսանկար)
Հունվար 16 23:32 2022

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ավանի Երևան Սիթի սուպերմարկետի մենեջերը սատկացրել է կատվին: Այս մասին ահազանգող քաղաքացին պատմում է, որ կատուն մտել է սուպերմարկետ և երշիկ գողացել․ «Կատուն 4-5 ձագ է ունեցել, երշիկը գողացել է, որ կերակրի իր ձագերին։ Էդ տականքը ոտքը դրել է կատվի կոկորդին ու, տանջամահ անելով, սպանել է։ Ինքն աշխատում է Երևան Սիթի սուպերմարկետում որպես մենեջեր ու պետք  է պատժվի իր արարքի համար։ Քո տեսակը պետք է վերանա»,- «Մենք և մեր կենդանիները» ֆեյսբուքյան խմբում տարածված տեսանյութում պատմում է քաղաքացին։ 

Քիչ առաջ խմբում հրապարակվեց Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինայի հետ նամակագրությունը, որտեղ վերջինս տեղեկացնում է՝ տվյալ աշխատակիցն ազատվել է աշխատանքից։