Ռուսաստանն «Իսկանդեր» համակարգերը Հեռավոր Արևելքից տեղափոխում է Ուկրաինայի հետ սահման


Ռուսաստանն «Իսկանդեր» համակարգերը Հեռավոր Արևելքից տեղափոխում է Ուկրաինայի հետ սահման
Հունվար 16 20:00 2022

խումբը համացանցում հայտնաբերել է առնվազն երեք տեսանյութ, որից եզրակացություն է արել, որ Ռուսաստանը Արևելյան ռազմական օկրուգից «Իսկանդեր» հրթիռային համակարգերը տեղափոխում է արևմտյան ուղղություն։

 Hetq.am-ի փոխանցմամբ, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է CIT-ն։


Տեսանյութերն արվել են Ուրալում և Հեռավոր Արևելքում։ Դրանք սոցիալական ցանցերում հրապարակվել են հունվարի 11-ին և 13-ին։ CIT վերլուծաբանները կարծում են, որ տեսանյութում երևում են արձակման համակարգեր, տրանսպորտային-լիցքավորման մեքենաներ և «Իսկանդեր» համալիրի հրթիռներ։ 

 

2021 թվականի գարնանը Ռուսաստանն ուկրաինական սահմանի մոտ սկսել էր զորքեր տեղակայել։ Այդ ժամանակ վերլուծաբանները նկատել էին Վորոնեժի մարզ «Իսկանդեր»-ների տեղափոխումը։ 2021 թվականի աշնանը դարձյալ սկսել էին տարածվել հաղորդագրություններ՝ ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ։ Արևմուտքում կարծում են, որ Մոսկվան պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Վերջինս ռուսական կողմը հերքում է՝ պնդելով, թե ռուսական զորքերի տեղափոխումը պայմանավորված է զորավարժություններով։ 

 

2021 թվականի նոյեմբերից Conflict Intelligence Team-ը բազմիցս հայտնել է դեպի Ռուսաստանի արևմուտք ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին։