Պաշտոնական Բաքուն արձագանքել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով շփումների մեկնարկին։
«Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով, վստահության ամրապնդման համար պետք է բացվեն երկրների միջև կոմունիկացիաները, վերականգնվեն, կարգավորվեն կապերը։
Դիվանագետը նաեւ հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։










