ՀԱՊԿ ծրագրերը կազմվել են հաշվի առնելով նաև Հայաստանի սահմանած առաջնահերթությունները. Զաս


ՀԱՊԿ ծրագրերը կազմվել են հաշվի առնելով նաև Հայաստանի սահմանած առաջնահերթությունները. Զաս
Հունվար 15 12:27 2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նշել է, որ այս տարվա համար տարբեր ոլորտներում նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունեն՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար։

«Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցներ են։ Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին։ Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորում»,-նշել է Ստանիսլավ Զասը։

Վերջինս հավելել է, որ այդ ծրագրերը կազմվել են՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի սահմանած առաջնահերթությունները։