Տղամարդն այրել է բանկն այն բանից հետո, երբ հրաժարվել են իրեն վարկ տրամարդել


Տղամարդն այրել է բանկն այն բանից հետո, երբ հրաժարվել են իրեն վարկ տրամարդել
Հունվար 14 20:05 2022

Հնդկաստանի Կառնատակա նահանգում տղամարդն այրել է բանկն այն բանից հետո, երբ իրեն մերժել են վարկ տրամադրել։ Այս մասին հայտնում է Mint-ը։

Հրատարակության տվյալներով՝ աշխատանքային մի օր Հնդկաստանի անանուն քաղաքացին դիմել է բանկ՝ վարկ ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Այնուհետև կիրակի օրը նա կրկին վերադարձել է բանկի շենք, մի քանի տարա բենզին լցրել այնտեղ, ապա հրդեհել շենքը։

Հրդեհը նկատել են մոտակայքում գտնվող բնակիչները, ովքեր կանչել են հրշեջներին և ոստիկանություն։

Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է: Այս պահին ֆինանսական կազմակերպությանը պատճառված վնասը ճշտվում է։