Զելենսկին Ալիևի հետ քննարկել է տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը


Զելենսկին Ալիևի հետ քննարկել է տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը
Հունվար 14 18:26 2022

Ուրբաթ՝ հունվարի 14-ին, նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո Ուկրաինան եւ Ադրբեջանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել է Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան միավորող տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցը։ Նրա խոսքով՝ քննարկվել են նաեւ ենթակառուցվածքների եւ սեփականաշնորհման ոլորտում փոխշահավետ նոր նախագծերի իրականացման հեռանկարները, եւս մեկ թեժ թեմա էր տարանցիկ փոխադրումների զարգացումը։ Զելենսկին նշել է, որ պետությունների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել։

«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու մեր պետությունների եւ ժողովուրդների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, համատեղ հակազդելու հիբրիդային սպառնալիքներին՝ ձգտելով խաղաղություն եւ կայունություն ապահովել Սեւ եւ Կասպից տարածաշրջաններում եւ դրանից դուրս»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ 

Ինչպես հայտնում է «Անալիտիկա»-ն, երկրների կառավարությունների միջեւ սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։

 
 

Ստորագրվել են նաեւ հուշագրեր.

երկկողմ առեւտրի ոլորտում հրատապ համագործակցության հարցերի շուրջ փոխըմբռնման վերաբերյալ,

գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման մասին,

 

երկկողմ առեւտրի ոլորտում հրատապ համագործակցության հարցերի շուրջ փոխըմբռնման վերաբերյալ,

գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերով փոխըմբռնման մասին,

էներգետիկ ոլորտում փոխըմբռնման եւ համագործակցության մասին,

հողային հարաբերությունների, պետական ​​սեփականություն հանդիսացող հողերի կառավարման եւ պետական ​​հողային կադաստրի բնագավառում փոխըմբռնման եւ համագործակցության մասին։