Բանանցը ստուգողական հանդիպում կանցկացնի իրանական ակումբի հետ


Բանանցը ստուգողական հանդիպում կանցկացնի իրանական ակումբի հետ
Հուլիս 1 21:33 2017

Հուլիսի 5-ից14-ը «Բանանց» մարզահամալիրում ուսումնամարզական հավաք կանցկացնի Իրանի ուժեղագույն դիվիզիոնի նորեկ «Պարս Ջանուբի Ջամ» ակումբը:

Հուլիսի 7-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում «Բանանցի» և «Պարս Ջանուբի Ջամի» միջև,- տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Բանանցը» զբաղեցրել էր Բարձրագույն խմբի առաջնության աղյուսակի 5-րդ հորիզոնականը: