Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. Ֆրանսիայում արձագանքել են Ալիևի հայտարարություններին


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. Ֆրանսիայում արձագանքել են Ալիևի հայտարարություններին
Հունվար 14 12:35 2022

Ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, ով Twitter-ում կիսվել է Ալիևի հայտարարությամբ, թե Մինսկի խումբը չպետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն փակվել է:

«Պարոն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որին պատիվ ունի ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, և դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում, Հայաստանը երեկ 3 զոհ է ունեցել»,- պատասխանել է Լոիզոն։