Շաքարախտի զարգացման ռիսկի վրա կարող է ազդել լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի չափերը, ինչպես նաեւ դրանց ճարպային հյուսվածքի մեծացումը: Այս մասին ասվում է Բրունելի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականների հետազոտությունների մեջ, որը հրապարակվել է Diabetes Care ամսագրում։
Ըստ հետազոտության հեղինակների` ճարպի 5 տոկոսով ավելացումը կապված է շաքարախտի 27 տոկոս ռիսկի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ լյարդի ծավալը եւ ճարպի պարունակությունը կապված են 2-րդ տիպի շաքարախտի հետ: Մասնագետները ենթաստամոքսային գեղձի ճարպային հյուսվածքի պարունակության ավելացումը կապում են 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի հետ, մինչդեռ դրա ծավալը՝ 1-ին տիպի շաքարախտի հետ:
Ռիսկի խմբում են նաեւ ենթաստամոքսային գեղձի գենետիկորեն պայմանավորված փոքր չափով մարդիկ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը։










