Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Հայաստանին: Վերջինս պնդում է՝ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ։
2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո օրակարգ է բերվել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե՝ որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ» ։










